Հայերեն

Երվանդ Մարգարյան
19.11.1961, Տաշքենդ

Կրթություն
1978 – 1983 Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական ինստիտուտի պատմա-անգլիական բաժանմունք

Գիտական աստիճան
2015 — պրոֆեսոր
2014 – պատմական գիտությունների դոկտոր
(«Միհրականությունը Առաջավոր Ասիայի և Միջերկրածովյան ավազանի քաղաքական և կրոնահոգեվոր համակարգում», Է.00.02, Է.00.05. ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտ)
2006 — դոցենտ
1992 — պատմական թեկնածուական աստիճան
(«Կոմմագենե երկրի սրբավայրերը և հելլենիստական դարաշրջանի Հայաստանը», 007 (Է.00.01, Է.00.05). ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտ)

Աշխատանքային փորձ
2006 թ-ից մինչ այժմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ (կարդացվող դասընթացներ՝ Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն, Համեմատական արտասահմանյան տարածաշրջանագիտություն Ռուսաստանգիտություն, Հռետորաբանության հիմունքներ, Համեմատական ռազմավարական մշակույթներ)

2014 թվականից ՀԱԳԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

2013–2015 ԵՊՀ Քաղուսմունքների պատմության ամբիոնի դոցենտ (կարդացվող դասընթացներ՝ Համեմատական ռազմավարական մշակույթներ)

2006–2013 ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ (կարդացվող դասընթացներ՝ Միջին դարերի պատմություն, Հունաստանի պատմություն)

Բյուզանդագիտություն, Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի, Բուլղարիայի պատմություն, Դեմոկրատիայի պատմություն, Աշխարհաքաղաքականություն և արդի հասարակական պրակտիկա, Միջազգային համակարգերը համաշխարհային պատմության համատեքստում (Հին արևելյան կայսրություն, հռոմեական կայսրություն, «Միջնադարյան հավասարակշռություն», Վերածնուննդից մինչև ՄԱԿ)

2002–2006 Երեվանի Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվագիտական համալսարանի ավագ դասախոս (դասընթացներ. Կրոնագիտության հիմունքներ, Հայոց պատմություն).

2001–2006 ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

1996–2001 ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող

1992–1996 ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

1987–1990 ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ

1993–1987 Թալինի շրջանի Շղարշիկի, Պարտիզակի, Ներքին Բազմաբերդի և Աբովյանի թիվ 10 դպրոցներում պատմության, անգլերեն և ռուսաց լեզուների ուսուցիչ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ բանալի բառեր. Համաշխարհային պատմություն, հելլենիստական քաղաքակրթություն, հին Հռոմ, շփման գոտիներ, աշխարհ-համակարգային վերլուծություն, Վաղ միջնադարի պատմություն, քաղաքների առտնին պատմություն, պատմության փիլիսոփայություն, դիցառասպելաբանություն։

Հրապարակումներ
Հոդվածներ՝ 64
Մենագրություններ՝ 5
Ուսումնական ձեռնարկ՝ 2

Մասնակցությունը դրամաշնորհների
1. Research project INTAS 79/7107 in attach the programme on “Bridges as Res publica: implications for modern self-governance in Eastern and Western Europe”, 2004-2006.
2. ՀՀ նախագահի հովանավորության ներքո իրականացվող «Քաղաքը իբրև կենսակերպ» գիտական նախագծի ղեկավարություն – 2010-2012 թթ.
3. Հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ – 2014» «Հռոմեական աշխարհի ձևավորման քաղաքակրթական և միջմշակութային առումները հանրապետությունից պրինցիպատ» միջազգային նախագծի ղեկավար։ Կատարման ժամկետը՝ 2014-2015 թթ.
4. ՀՌՀ զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Հին աշխարհ-համակարգերի կցակետում» նախագծի ղեկավար։ Կատարման ժամկետը՝ 2015-2016 թթ.
5. ՀՌՀ զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Народно-эпическое творчество армянского и русского народов. Сопоставительное изучение эпосов народов мира» նախագծի ավագ գիտաշխատող։ Կատարման ժամկետը՝ 2015-2016 թթ.
6. Հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ – 2016» (նախագիծ՝ «Թիֆլիսը հայ և վրացական պատմա-գրական ավանդության մեջ. Քաղաքի ֆենոմենոլոգիա, առօրեականության պատմությունը (XVIII դ. – XX դ. առաջին քառորդը)»). նախագծի ավագ գիտաշխատող։ Կատարման ժամկետը՝ 2016-2018 թթ.

Հասարակական ակտիվություն
Պատմաբանների համաշխարհային ընկերակցության Հայաստանյան մասնաճյուղի խորհրդի անդամ